Sub4Sub network gives free YouTube subscribers
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Առակ ամենալավ ամուսնու մասին

Follow
Armen Hareyan

Մի կին գնում է քահանայի մոտ ու ասում. երկու տարի առաջ դու ինձ ու ամուսնուս պսակեցիր: Իսկ հիմա բաժանիր մեզ: Ես այլևս չեմ ուզում նրա հետ ապրել:

«Իսկ ինչն է պատճառը, որ դու ուզում ես բաժանվել» հարցրեց քահանան: Կինը բացատրեց. «բոլոր կանանց ամուսինները ժամանակին տուն են գալիս, իսկ իմ ամուսինը միշտ ուշանում է: Աշխատանքից ուշ ժամերի է գալիս: Դրա պատճառով մեր տանը միշտ կռիվներ ու սկանդալներ են»:

Քահանան զարմացավ ու հարցրեց. «Պատճառը միայն դա՞ է»: «Այո՛», պատասխանեց կինը: «Ես չեմ ուզում ապրել մի մարդու հետ, ով այդպիսի թերություն ունի»:

«Լավ», պատասխանեց քահանան: «Ես ձեզ կբաժանեմ, միայն մեկ պայմանով: Գնա տուն, մի հատ բաղարջ հաց թխի ու բեր ինձ: Բայց, երբ հացը թխես, տնից ոչ մի բան մի չօգտագործես: Աղը, ջուրը, ձուն ու ալյուրը խնդրիր հարևաններիցդ: Ու նրանց անպայման բացատրի քո խնդրանքի պատճառը»:

«Լավ», պատասխանեց կինը: Նա զարմացավ քահանայի տարօրինակ խնդրանքի վրա ու վերադարձավ տուն հաց թխելու:


Նա գնաց հարևանի տուն ու հարևանի կնոջից մի բաժակ ջուր խնդրեց հաց թխելու համար: Հարևանի կինը զարամցավ, թէ «ի՞նչ է, ձեր ջուրը վերջացե՞լ է: Բակում ջրհոր կա»: «Չէ, չի վերջացել», պատասխանեց կինը ու բացատրեց, որ գնացել էր քահանայի մոտ մարդուց բաժանվելու համար, քահանան էլ իրենց ասել էր թէ հաց թխի և ջուրն ու ալյուրը հարևաններից ուզի:

Հենց նա խոսքը վերջացրեց, հարևանուհին խորը հոգոց հանեց ու ասաց: «Էհհհհ, երանի թէ դու իմանայիր թէ ինչպիսին է իմ ամուսինը», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնուց:

Դրանից հետո կինը գնաց մյուս հարևանուհու մոտ ալյուր խնդրելու: «Ձեր տանն ինչ է, ալյուրն է՞ վերջացել», հարցրեց 2րդ հարևանուհին: «Չէէէ», պատասխանեց կինն ու սկսեց պատմել որ գնացել էր քահանայի մոտ ու խնդրել բաժանվել իր ամուսնուց: Խոսքը դեռ չեր ավարտել, երբ 2րդ հարևանուհին ասաց «այ կնիկ բա որ դու իմ տեղը լինեիր ո՞նց պիտի դիմանայիր», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնու թերություններից:

Ու այսպես, այս կինը որ հարևանուհու մոտ որ մտավ հաց թխելու պարագաների համար, բոլորն էլ հերթով երկարբարակ բողոքեցին իրենց ամուսիններից:

Վերջապես նա հասավ տուն, մի լավ հաց թխեց, բերեց քահանային ու տվեց նրան հետևալ խոսքերով: «Շնորհակալություն, տեր հայր, անուշ արեք իմ թխաց հացը ձեր ընտանիքով: Միայն խնդրում եմ, պետք չէ ինձ բաժանել իմ ամուսնուց»:

«Իսկ ինչու՞, ինչ պատահեց աղջիկս», հացրեց քահանան:

«Բանը նրանում է, որ իմ ամուսինը, պարզվում է, բոլորից լավն է», պատասխանեց կինը:

Սիրելի բարեկամներ: Երբեմն մենք շատ սուբյեկտիվ ենք նայում մեր կյանքի իրավիճակներին, սխալ գործում ու քանդում այն լավը, որ մենք ունենք: Բայց եթե օբյեկտիվ նայենք, լայն նայենք մեր իրավիճակներին, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Պարզապես աշխատել է պետք իրավիճկաներին վրա ու դրանք շտկել: Մի կենտրոնացեք ձեր պակասությունների վրա: Այլ հաշվեք ձեր օրհնություններն ու Աստծուն փառք տվեք դրանց համար:

(Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ http://www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):

posted by viliasib8