Secret sauce that brings YouTube followers, views, likes
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Թունավոր օձերը հարգում են Գրիգորյաններին

Follow
Epress. am

Արարատում բոլորը ճանաչում են օձ բռնող Գարիկին։ Գրիգորյանների ընտանիքի պատմությունը նման է հեքիաթի, երազի։ Ընտանիքի անդամների թուքը չեզոքացնում է օձի թույնը և ապաքինում նույնիսկ մահամերձներին։

Ամեն ինչ սկսվել է Ջավահիրից՝ Գագիկի մեծ տատից, որը 1918ին Արևելյան Հայաստան է փախել Ղարադաղից։ Ջավահիրը հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում։ Հարսը պատմում է՝ նրա մասին գրել է անձամբ Մարիետա Շահինյանը, հոդվածը հրապարակվել է ռուսական Օգոնյոկ թերթում։ Ոչ ոք չէր հավատում, որ կինը բռնում է թունավոր օձերին, ապրում է նրանց հետ և իր թքով բուժում է տուժածներին։ 1934 թվականին Ջավահիրին տարել են Մոսկվա՝ գիտական փորձերի։ Նրա տաղանդը հավաստվել է նաև ինստիտուցիաների՝ տեղական վարչակազմի և խորհրդային մամուլի կողմից։ Գիրգորյանները լիցենզավորվել են և մտել լեգալ դաշտ։

Ջավահիրի շնորհքը փոխանցվում է սերնդից սերունդ։ Նրա գործը շարունակել են երեխաները, թոռները և ծոռները։ Գրիգորյանների համար սա աշխատանք չէ, եկամուտ չի բերում։ Որպես հոբբի և առաքելություն՝ նրանք այս գործը համատեղում են իրենց հիմնական զբաղվածության հետ։ Գարիկը բանվոր է աշխատում, նրա տղան երազում է դառնալ պայմանագրային զինծառայող։

Օձերին նրանցից ոչ մեկ չի սպանում։ Բռնում են, բերում տուն, ձմեռը բաց են թողնում հեռու սարերում։ Ջավահիրը ապրում էր գյուրզաների հետ։ Հարսը խնդրել է թունավոր օձերին էլ տուն չբերել։ Տղաները ենթարկվել են, հիմա պահում են ակվարիումներում։

Օձերը շնորհակալ են Գրիգորյաններին։ Տեղացիները պնդում են, որ նրանք միշտ գալիս են ընտանիքի արդեն հանգուցյալ անդամների գերեզմանին։

Epress.amի հետ զրույցում ընտանիքի անդամները պատմել են օձերի հետ իրենց բարդ հարաբերությունների, բժշկելու տաղանդի, բուժված այցելուների, թույնի ազդեցության, կիրառելիության և տարածված միֆերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Թարմացումները՝ https://t.me/epressam/

posted by Abschottpg