Rock YouTube channel with real views, likes and subscribers
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Հոգեգալուս: Ինչպե՞ս Իմանալ Դու ունե՞ս Սուրբ Հոգի

Follow
Armen Hareyan

Ողջույն բարեկամներ: Այս Կիրակի եկեղեցին տոնում է Հոգեգալուստը, այսինքն Աստծո Սուրբ Հոգու գալուստը առաքյալների վրա: Հիմա երբ որ խոսում ես Սուրբ Հոգու մասին, առաջին հարցերից մեկը որ մարդկանց հետաքրքրում է այն թէ, արդյոք ես ունե՞մ Սուրբ Հոգի: Կամ, ես ինչպե՞ս իմանամ, Սուրբ Հոգի ունե՞մ թէ ոչ:

Տեր Հիսուսն ասում է, որ «ամեն ծառ իր պտղից է ճանաչվում» Ղկ. 6:44: Պողոս առաքյալն էլ իր նամակներից մեկում, գրում է թէ որոնք են Սուրբ Հոգու պտուղները: Հիմա ես կթվեմ դրանք, ու դուք տեսեք, թէ արդյոք դուք ձգտու՞մ էք այս բաները պտղաբերել ձեր կյանքում:

Ուրեմն Պողոս առաքյալը գրում է, «Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն»: Ուրեմն, եթե դուք ձեր կյանքում ունեք մերձավորի նկատմամբ համբերություն, սեր ու քաղցրություն: Եթե դուք սիրում էք կատարել ծածուկ բարի գորշեր, եթե դուք դիմանում էք դժվարություններին, եթե դուք հավատում ու հետևում էք Քրիստոսին, եթե դուք տիրապետում էք սեփական անձին, ու զսպում ձեր լեզուն ու ցանկությունները, ապա դուք ունեք Սբ. Հոգու պտուղները ձեր կյանքում:

Իսկ եթե ոչ, ապա սրա հակառակը մարմնի ցանկություններն են. «շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է», գրում է առաքյալը Գաղատացիներին, ու ավելացնում որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծո արքայությունը:

Հիմա տեսա՞ք: Առաքյալն ասում է, որ եթե դու մարմնի ցանկություններն ես կատարում, ուրեմն Հոգով չես առաջնորդվում: Բայց եթե դու Սուրբ Հոգով ես առաջնորդվում, ապա մարմնի ցանկությունները չես կատարի: Այսինքն եթե դու Աստծո Սուրբ Հոգով ես առաջնորդվում լեվի չես գնա, կնոջդ չես դավաճանի, պոռնկություն չես անի, տունը չես ասի գործով դուրս եմ գալիս, բայց գնաս շնություն անես ուրիշի հետ, դու քֆուր չես տա, դու գուշակի մոտ չես գնա, դու սին բաների չես հավատա, դու բաժանություն չես անի, հարբեցողություն չես անի, սուտ չես խոսի, դու կախարդությամբ ու բաժակ նայելով չես զբաղվի, դու կպահես ու կզպես քո անձը:

Ուրեմն, այն մարդիկ, ովքեր Քրիստոսին են հետևում, ու Քրիստոսին են պատկանում, իրենց խաչը կրելով այդ խաչի վրա խաչում են իրենց այս չար սովորությունները: Այդ մարդիկ իրենց սեփական խաչի վրա խաչում են իրենց ներսի չար կրքերը, իրենց ներսի չար ցանկությունները:

Ուրեմն դուք նայեք ձեր կյանքին: Դուք առաջնորդվում էք ձեր մարմնի ցանկություններո՞վ, թէ Աստծո Սուրբ Հոգով: Ու կարդացեք Գաղատացիներին ուղղված նամակի 5րդ գլխի 2րդ մասը: Դա Աստվածաշնչի Նոր Կտակարանում է: Այնտեղ Պողոս առաքյալը գրում է հենց այս բաների մասին: Հետո ազնվորեն նայեք ձեր կյանքին, ու տեսեք թէ դուք ինչ էք անում: Ինչ պտուղներ է պտղաբերում ձեր անձը: Ըստ այդմ էլ կիմանաք, դուք առաջնորդվում էք ձեր մարմնի ցանկություններո՞վ, թէ Աստծո Սուրբ Հոգով:

posted by viliasib8