Get YouTube subscribers that watch and like your videos
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Ծոմապահության զորությունը և ինչու այն երբեմն Աստծու կողմից չի տեսնվում

Follow
Armen Hareyan

Մեր հոգևոր կյանքերի վերանորգությայն համար, մենք երբեմն պետք է հեռանանք այս առօրեայից, որպեսզի հոգևոր վերազարթոնք ապրենք ու հոգով ընթանանք: Դա արվում է աղոթքով, ապաշխարությամբ ու ծոմապահությամբ: Դա արվում է բարի գործերի, բարի մտքերի ու հավատքի ավելացմամբ: Դա արվում է դիմացինին ու Աստծուն ավելի սիրելով: Այդ ժամանակ մեր հոգում երկրաշարժ է տեղի ունենում: Ծոմը կարող է դժվար թվալ, բայց այդ պահերն օրհնաբեր պահեր են: Ճիշտ պահված ծոմը քշում է չարին, ազատում տառապանքից և Աստուծո ներկայությամբ լիակատար ուարխություն բերում մարդու սրտին: Իսկ որտեղ Աստված է ներկա, այնտեղ լույս է ու խավար չկա: Բնավ խավար չկա: Այս գոռոզ ու եսասեր առօրյայում, մեզ հացի ու ջրի պես անհրաժեշտ է հոգևոր վեազարթոնք: Անհրաժեշտ է հասկանալ որ մեկին զրկելով, խարդախութամբ, նենգությամբ, եսասիրությամբ ու անտարբերությամբ մենք ոչ մի տեղ չենք հասնի, այլ առավել ևս կշարունակենք ավելացնել մեր վերքերը: Իսկ հակառակը՝ իրար սիրելով, Աստծուն սիրելով ու Նրա պատվիրանները պահելով, մեր Տէր Հիսուս Քրիստոսի օգնությամբ, Սբ. Հոգու առաջնորդությամբ, մենք կդարմանենք մեր վերքերը, կվերանորոգենք մեր կյանքերը, և մեզ կպաշպանենք ամեն մի չարից որ գալիս է թէ մեր անձերի և թէ մեր հայրենիքի սահմանների վրա: Մենք պարտք կտանք և ոչ թէ պարտք կվերցնենք: Մենք ետ կգանք, և ոչ թէ կարտագաղթենք: Մենք կշատանանք և ոչ թէ կվերանանք: Մեր վրա կհարձակվեն մեկ ճանապարհով, բայց մեզանից կփախչեն 7 ճանապարհներով: Եվ մեր Աստված մեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները, եվ իբրև սնունդ մեզ կտա իր խոստացած ժառանգությունը, որովհետև, ինչպես Եսայի մարգարեն է ասում, «Տիրոջ բերանը խոսեց այս:»: Աստված օրհնի մեզ բոլորիս:

posted by viliasib8