Free YouTube views likes and subscribers? Easily!
Get Free YouTube Subscribers, Views and Likes

Սաղ տաշի տմբլ է. ուրախության և ցավի «բեռլինյան պատ»՝ Փաշինյանի ու ժողովրդի միջև

Follow
5 TV Channel

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J

#Փաշինյան #5tv

«Կեցցե՛ հեծանիվը» այսօր առավոտյան Գերմանիայի սրտից է հնչեցրել Հայաստանի վարչապետը կիրակի ԱնգլիաԻսպանիա ֆուտբոլային խաղը վայելելուց հետո: Նա առավոտյան Բեռլինում հեծանիվ է վարել ինչոր տղամարդու՝ հավանաբար թիկնապահի ուղեկցությամբ, իսկ օրն սկսել է կնոջ հետ սրճարաններից մեկում սուրճ խմելով: Արձակուրդում չէ Հայաստանի վարչապետը, Գերմանիա է մեկնել աշխատանքային այցով՝ կնոջ ու փոքր դստեր հետ, բայց ոչ կառավարական ինքնաթիռով՝ ՈՒԵՖԱի նախագահի հրավերով: Տավուշում հայադրբեջանական սահմանին դիրքեր զիջող ու փոխարենը պատ սարքող երկրի վարչապետի բեռլինյան շրջագայությունը երևանցիներից շատերին, մեղմ ասած, զարմացնում է, մի մասին՝ զայրացնում, իսկ մյուս մասը գնահատում է ֆուտբոլասեր Փաշինյանի՝ խաղը սեփական աչքերով տեսնելու վճռականությունը: Քաղաքական գործիչների կարծիքով՝ Փաշինյանի «օնլայն ուրախությունները» հայ հասարակությանը թմրեցնելու նպատակ ունեն:

posted by zaliti27